Կլինի՞ ես որոշեմ. Կարեն Ավագյանը՝ հացադուլավոր ուսանողներին հանդիպելու մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը հացադուլ հայտարարած ուսանողներին հորդորում է ընդունել ՊՆ առաջարկը և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ հուզող հարցերին լուծումներ գտնելու համար: Այս մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ ինչո՞ւ որպես պատգամավոր՝ ինքը չի հանդիպում ուսանողների հետ, լսում նրանց առաջարկները և փորձում համատեղ լուծումներ գտնել, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Չեմ հասկանում ձեր հարցը: Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, շատ մեր գործընկերներ արդեն փորձել են, բայց ապարդյուն», - հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարածները միանում են Բաղրամյանում բողոքողներին
- Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր. ՀԺ
- Մարգարիտ Եսայանը տղաներին խնդրում է դադարեցնել հացադուլը
- Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին