Քըլըչդարօղլու. Այսօր երկրում ունենք սովից մահացող սիրիացի փախստականներ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստի ժամանակ հետաքրքրվել էշ , թե ինչպես են իշխանությունները փախստականների համար նախատեսված գումարները ծախսում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հետևյալ հարցադրումն է արել.
«Նախ Նախագահ Էրդողանը սիրիացի փախստականների համար ծախսվող գումարի վերաբերյալ հայտարարություն արեց և նշեց, որ մեր սիրիացի եղբայրների համար 10 մլրդ դոլար է ծախսվել: Շանլըուրֆայում ելույթի ժամանակ ասաց, որ ծախսել են 30 մլրդ դոլար: Մենք մանրակրկիտ ուսումնասիրություն կատարեցինք, սակայն չկարողացանք պարզել, թե որքան գումար է իրականում ծախսվել: Պաշտոնական որևէ հայտարարություն չկա: Եթե իսկապես այդ 30 միլիոն դոլարը ծախսվել է փախստականների համար, ապա ի՞նչպես կբացարտեք այն փաստը, որ այսօր երկրում ունենք սովից մահացող սիրիացիներ: Այդ գումարը պետք է, որ բավականացներ բոլոր փախստականների գոյությունը ապահովելու համար»:
Թուրքիայում բնակվող սիրիացի ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 3 մլն 208 հազ.131-ի: Ամենաշատ սիրիացի ներգաղթյալները Ստամբուլում են, 2-րդ տեղում է Սիրիային սահմանամերձ Շանլըուրֆա նահանգը ՝ 445 հազ. 584 ներգաղթյալներով:
Հարակից հրապարակումներ`
- Սելինա Դողանը Թուրքիայում սիրիահայ երեխաների կրթության խնդրով դիմել է նախարարին
- Թուրքական կայք. «Սիրիացի փախստականները Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները