Արցախում ամուսնությունների թիվն աճել է
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 771 ամուսնություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից:
Ըստ պետական մարմնի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն աճել է 51-ով կամ ավելի քան 7 տոկոսով:
Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 321, նախորդ տարվա 275-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 109, 2016 թվականի նույն ժամանակահատվածի՝ 83-ի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում