«Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարապետյանի կառավարությանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, որ «Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը։
«Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է։ Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ բյուջեի նախագծի քննարկումը, և կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ։
Որովհետև եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այս կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, և ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաև 2018թ։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որևէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»,-մեկնաբանել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները