«Դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում». վարչապետ
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին, թե ի՞նչ վիճակում է Ախուրյան գետի վրա կառուցվելիք Կապսի ջրամբարը:
«Մենք ներկայացրել ենք, որ հիմա մշակում ենք հանրապետության ջրային ստրատեգիան, ուզում ենք փոքր և միջին ջրամբարներն օգտագործել, որ բնապահպանական խնդիրները և ծախսերը, պոտենցիալ սպառողին ջրի մատուցման նվազագույնի հասցվի»,-պատասխանեց վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին Կապսի ջրամբարի տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում:
«Քննարկում ենք Շիրակի մարզից, Կապսի ջրամբարից դեպի Արմավիր տանել այնպիսի ուղի, որի պարագայում Ախուրյանի ջրամբարի ծավալները լինեն ավելի կառավարելի և ի օգուտ մեզ: Իսկ մնացած մանրամասները՝ ծավալ, քանակ, պատրաստ ենք գրավոր ներկայացնել»,-ասաց նա:
Արձագանքի ժամանակ Ցոլակյանը վարչապետին հիշեցրեց, որ նախընտրական հանդիպումների ժամանակ նա Սառնաղբյուր գյուղից մի մարդու խոստացել էր սոնոգրաֆիկ ապարատ, «Խնդրում եմ, ուղարկեք»։
«Ո՞ւմ եմ խոստացել»,-հարցրեց վարչապետը:
«Ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում, բայց կվերհիշեմ»,-խոստացավ վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում