Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր. ՀԺ
Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում տարկետման իրավունքի պահպանման պահանջով հացադուլ հայտարարած 5 երիտասարդներից մեկի ինքնազգացողությունը և շտապօգնություն է հրավիրվել։
Շտապօգնության բժիշկը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է թերսնման հետևանքով։ Ըստ բժիշկի՝ նրան խորհուրդ չի տրվում շարունակել հացադուլը, սակայն երիտասարդը ուզում է մնալ ընկերների հետ։ Հացադուլավորները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային ժողով, որը կմեկնարկի այսօր առավոտյան ժամը 9։30-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան