Կապուտիկյանը, Շիրազը, Շիրվանզադեն ու Սարոյանը՝ Չարենցի տանը
Եղիշե Չարենցի տուն թանգարանում գործում է ճարտարապետ, երգիծանկարիչ և քանդակագործ Հարություն Չալիկյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվում են սովետական ժամանակաշրջանի հայ գրողների, այդ թվում՝ Եղիշե Չարենցի, Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի, Շիրվանզադեի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Շառլ Ազնավուրի և այլոց երգիծանկարներն ու ծաղրաքանդակները (այս յուրօրինակ ոճի հիմնադիրն է Հ. Չալիկյանը):
Հարություն Չալիկյանը հայտնի է քաղաքական և մշակութային գործիչների ծաղրանկարներով և քանդակներով:
Նրա աշխատանքները ցուցադրվել են Քեմբրիջում, Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Անկոնայում, Բեյրութում, Երևանում և այլուր: 1985թ.-ին Իտալիայի ծաղրանկարիչների միջազգային մրցույթում Հարություն Չալիկյանն արժանացել է արծաթե պնակ մրցանակի:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ:
Լուսանկարները՝ Հարություն Չալիկյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան