Օսիպյանը՝ ուսանողներին. Ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ
Տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն այսօր առավոտյան ԵՊՀ-ից շարժվեցին դեպի ԱԺ շենք: Նրանք հայտարարեցին, որ ԱԺ-ն այսօր առավոտյան ընդունել է վիճահարույց օրենքը, դեմ է քվեարկել միայն «Ելք» խմբակցությունը:
«Ստացվում է, որ մեզ չեն լսում, մենք էլ ոչինչ չենք ասելու, լուռ կանգնելու ենք այս դռների դիմաց»,-բարձրախոսով հայտարարեց ուսանողներից մեկը՝ Վահանը:
Նա կոչ արեց սադրանքների չտրվել, որևէ կոնտակտի դուրս չգալ այն մարդկանց հետ, ում չեն ճանաչում:
Ավելի ուշ որոշեցին փակել Դեմիրճյան փողոցը, որպեսզի ԱԺ ծառայողական մեքենաները չկարողանան ել ու մուտ անել: Փակեցին նաև ԱԺ ծառայողական մուտքը: Դրանից հետո դուրս եկան ու սկսեցին քայլել Բաղրամյան փողոտայով:
Ոստիկանները հորդորեցին ազատել Բաղրամյան պողոտան:
«Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը: Բայց դուք չարաշահում եք, ես ձեզ ժամանակ եմ տալիս հինգ րոպե, կողմնորոշվեք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ: Տեսնում եք, որ ձեր ուզածին չեք կարողանում հասնել, փորձում եք հրահրել: Մենք տևական ժամանակ հանդուժող ենք եղել, դուք հավաքների մասին օրենքը յոթ օր շարունակ խախտել եք, այն դեպքում երբ լիազոր մարմնին կարող էիք դիմել ու ստանալ երթերի ու հավաքների թույլտվություն: Հիմա սահմանափակել եք մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Սահմանված ժամանակում ուսանողները դուրս չեկան Բաղրամյան պողոտայից, ինչից հետո ոստիկանները փորձեցին նրանց հրելով դուրս հանել փողոցից ու վերականգնել երթևեկությունը:
Ի պատասխան ուսանողները սկսկեցին բղավել՝ «Օսիպյան հեռացիր»: Այս պահին Երևանի փոխոստիկանապետը զրուցում է ակցիայի մասնակիցների հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
- Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր. ՀԺ
- Դասադուլը լուրջ մտահոգել է իշխանություններին. «Ժողովուրդ»
- Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
- Բողոքող ուսանողներին գրանտ է տրվել, որ վարկաբեկեն «Ազգ-բանակ» հայեցակարգը. Բաբուխանյան
- Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին