Ոչ մի թիվ շինծու չէ. Վահրամ Բաղդասարյան
«Զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե թողնենք մի կողմ, ապա կմնան թվերն ու փաստերը, որոնք վկայում են կառավարության կամքն ու ջանքը՝ երկիրը կայունացնելու և տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու»,- ԱԺ-ում 2018թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ սա է այս բյուջեի փիլիսոփայությունը։
Պատգամավորը նշեց, որ 2016-ին 0,2 տոկոս տնտեսական աճ է եղել, 2017-ին` 3,2 տոկոս, իսկ արդեն 2018-ին արդեն 4.5 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում. «Բյուջեն նաև արտաքին պարտքը տոկոսային առումով փոքր, բայց այն նվազեցնելու նպատակադրում ունի: Բյուջեն նախորդ տարվա համեմատ շուրջ 100 մլդ դրամով աճելու է, ինձ համար, սակայն, շատ ավելի բնութագրական ցուցնիշ է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանը բնական համարեց բյուջեի քննարկման ժամանակ շահարկվող սոցիալական խնդիրները, բայց նշեց, եթե նպատակը քննադատելն է, ապա պատճառներ միշտ կգտնվեն։
«Ինձ համար գոնե տեսանելի է, որ բարեփոխումներն ընթացքի մեջ են, գերխնդիր է կառավարման միջոցները, առկա սուղ միջոցները նպատակային ծախսելը»,- հավելեց դաշնակցական պատգամավորը։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ բյուջեի նախագիծն միտված է ստվերի կրճատմանը, գործարար միջավայրի հավասարության ապահովմանը, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավմանը։
«Համոզված եմ, որ բյուջեում արտացոլված մակրոտնտեսական ցուցանիշները բխում են կառավարության, ՀՀԿ-ի ծրագրից, իրատեսական են, ոչ մի թիվ շինծու չէ, և դրանք հիմքեր պետք է ստեղծենք հաջորդ տարիների բարելավման համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարկային դաշտում հավասարության մասին, ՀՀԿ-ականն ասաց. «Օրենքը հավասար է բոլորի համար, առավել ևս հարկային դաշտում։ ՊԵԿ-ի սուրբ պարտականություն է ապահովել հավասար դաշտ։ Եվ մենք՝ որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող, պետք է մի բան էլ պարտադրենք, որ ՊԵԿ-ը իր պարտականությունները կատարի, այլ ոչ թե խոչընդոտենք: Այստեղ մեկ «Մոլի» քննադատություններով ՊԵԿ-ի աշխատանքն ենք գնահատում, չի կարելի, ընդհանուր պետք է գնահատական տրվի»։
Հարակից հրապարակումներ`
- Փոխվարչապետ. Պետական պարտքը կառավարելի է
- ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին
- 2012 թվականի համեմատ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է շուրջ 70 տոկոսով. Արամյան
- «Եղբայրս՝ Վազգենն ասում էր՝ փոքր երկրներն իրենց խնդիրները լուծելու համար պետք է համամարդկային խնդիր լուծեն». Արամ Սարգսյան
- 2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել շուրջ 300 դոլարով. Վարդան Արամյան
- Գյուղնախարարը համոզված է, որ տարեցտարի կզարգանա գյուղատնտեսությունը
- Քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը. Ուրիխանյան
- Մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
- 2018 թվականի բյուջեն կայունացման բյուջե է. Էդուարդ Շարմազանով
- 2018-ի բյուջեն ուղղված է Հայաստանի քաղաքացու կյանքը լավացնելուն. Արտեմ Ասատրյան
- 2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունենք. Լևոն Մկրտչյան
- Ծրագրերում պետական պարտքի՝ 60 տոկոսի շեմից անցում չի նախատեսվում. Ատոմ Ջանջուղազյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան