Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան. Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքի ընդունման նպատակը երկուսն է՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: «Հիմա քննարկումնեի փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,- ասաց արդարադատության նախարարը:
Փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոց՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Նա ասաց, որ նախատեսվոմ է բռնություն գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ, օրինակ, պաշտպանել որոշակի հեռավորություն տուժուղից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից և այլն: Պաշտպանական մեխանիզմները, ըստ նրա, ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվություն:
«Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները, որոնք ենթարկվում են բռնության, նրանք բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանի նշեց նաև, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում՝ սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և երկրորդը՝ ապաստարաններն են:
«Թեև թյուր կարծիք կա, և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման, կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ օրենքը բազմիցս քննարկել են, և մի շարք լուրջ կարևոր փոփոխություններ են ամրագրվել, մտահոգիչ հարցերն են ամրագրվել: «Օրինակ, առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան: Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան