ՌԴ-ն ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի՝ իր սպառազինությունը գնելու համար
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամարդել 100 մլն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:
Ըստ նրա ներկայացման՝ օրենքի նախագիծը համաձայնեցվել է «շահագրգիռ բոլոր մարմինների» հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Մոսկվան մոտ ժամանակներս, գործող պայմանագրի համաձայն, Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ
- ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից մինչև 100 մլն դոլար վարկի ներգրավմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան