Մխիթարյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական երեկոյին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարեգործական երեկոյին:
«Հպարտ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, մեկ տարի է, ինչ Հենրիխ Մխիթարյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմին որպես բարի կամքի դեսպան:
Ակումբի պաշտոնական էջի փոխանցմամբ, Մխիթարյանը նշել է. «Այս նախաձեռնությունը շատ կարևոր է: Երեխաները պետք է ունենան լավ մանկություն, կարդալ-գրելու հնարավորություն: Ես հուսով եմ, մենք կարող ենք փոխել»:
«Օլդ Թրաֆորդ»-ում կայացած բարեգործական երեկոյի ընթացքում հավաքվել է 160 հազար ֆունտ ստեռլինգ: Այն կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Թայլանդում հերթական առաքելության իրականացման համար:
Լուսանկարները՝ ակումբի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ մարզակոշիկ է խաղարկում
- Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով
- «Եղել են օրեր, երբ ես լացել եմ, մտածել եմ՝ ոչինչ չի ստացվի». Մխիթարյան
- Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին
- «Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում