Զինյալները Դամասկոսի կենտրոնում կրակել են ականանետերից
Զինյալները Դամասկոսի կենտրոնում կրակել են ականանետերից։ Մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» ազգային գործակալությանը։
Ականները պայթել են Սաբաա Բահրատ թաղամասի Աբբասիին հրապարակում։
Նոյեմբերի 8-ին զինյալները հրթիռակոծել էին Դամասկոսի 3 թաղամասեր։ 5 հրթիռներ պայթել էին Դահիյաթ-Ասադում, տուժել էր մեկ մարդ։ Եվս երկու խաղաղ բնակիչ վիրավորվել էին Աշ-Շագուրում։ Ջարաման թաղամասում վնասվել էին շինություններ և ավտոմեքենաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում