Շնորհիվ եզակի դիրքի՝ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև
Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլին հույս հայտնեց, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը երկու շաբաթ անց հաջողությամբ կստորագրվի՝ նպաստելով կրթության, անվտանգության ոլորտների ամրապնդմանը: Այս մասին նա ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալիս:
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել ՀՀ ազգային ժողովում: Չնայած սա իմ առաջին այցն է Հայաստան, և դեռ շատ բան չեմ հասցրել տեսնել, բայց շատ գեղեցիկ երկիր է: Ես տպավորված եմ այս հին երկրի պատմությամբ, հատկապես այն փաստով, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է: Սա իրոք կարևոր տարի է, քանի որ մենք նշում ենք հայ-նիդեռլանդական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Խոսքը մեր երկրների միջև ուժեղ կապերի և բարեկամության մասին է»,- ասաց եվրոպացի պաշտոնյան:
Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը նկատեց, որ շնորհիվ այն եզակի դիրքի, որ զբաղեցնում է Հայաստանը, կարող է դառնալ կամուրջ՝ ԵՄ-ի, Ռուսաստանի և Եվրասիական միության երկրների միջև:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան