ՊԵԿ-ն առայժմ մի կերպ է հասնում բյուջեով նախատեսված ցուցանիշի հետևից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Պետեկամուտների կոմիտեն նախօրեին հրապարակեց հոկտեմբեր ամսվա հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշները։
Նախ նշեք, որ այս անգամ այդ ցուցանիշները բավականին ուշ հրապարակվեցին, նախորդ դեպքերում դրանք հրապարակվում էին ամսվա առաջին տասնօրյակում։ Իսկ ցուցանիշներն ինքնին առանձնապես ուրախանալու տեղիք չեն տալիս, չնայած անցած տարվա հոկտեմբերի համեմատ 6.6 տոկոս աճ են գրանցել։
Միայն անցած ամսին հավաքագրվել է 100,4 մլրդ դրամ, իսկ անցած 10 ամսվա ընթացքում հավաքվել է 935.6 մլրդ դրամ, բայց ՊԵԿ-ն առայժմ մի կեպ է հասնում բյուջեով նախատեսված ցուցանիշի հետևից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։