Զախարովան մանրամասնել է, ինչ են քննարկելու Լավրովն ու Նալբանդյանը Երևանում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այդ մասին ավանդական ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ: Այցն իրականացվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի ու Բարեկամության պայմանագրի ստորագրման 20-ամյակի տարում»,-ասել է նա:
Լավրովը Երևանում կմասնակցի Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամությանը նվիրված ցուցահանդեսին, այդ հոբելյանին նվիրված նամականիշի մարմանը: Նախատեսվում է նաև ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2018-2019 թթ. խորհրդատվությունների տարեկան պլանի ստորագրում:
«Երկկողմ հարաբերությունների օրակարգում ներկայացված են համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին քաղաքական համագործակցություն ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ու այլ միջազգային ֆորումների շրջանակներում դիրքորոշումների կոորդինացում»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան