ՌԴ արդարադատության նախարարությունը թվարկել է այն ԶԼՄ-ները, որոնք կարող են արտասահմանյան գործակալներ ճանաչվել
ՌԴ արդարադատության նախարարությունը հաստատել է, որ մի շարք ԶԼՄ-ների նախազգուշացվել է արտասահմանյան գործակալներ ճանաչվելու հնարավորության մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ծանուցումներ են ստացել «Ամերիկայի ձայնը», «Կավկազ.Ռեալիին», «Ղրիմ. Ռեալիին», «Սիբիր.Ռեալիին», «IdeL. Ռեալիին», «Ներկա ժամանակ» հեռուստաալիքը, «Ռադիո Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկյանը», «Ազատություն ռադիոկայանի» թաթարաբաշկիրական ծառայությունը և «Ֆակտոգրաֆ» նախագիծը։
Նախօրեին ռուսական Պետդուման ընդունել էր լրացումներ, որոնց համաձայն՝ Ռուսաստանում օտարերկրյա ԶԼՄ-ները կարող են ճանաչվել արտասահանյան գործակալներ, եթե դրանք ֆինանսավորվում են արտասահմանից։ Այժմ փաստաթուղթը պետք է քննարկվի Ֆեդերացիայի խորհրդում, որտեղ հաստատվելու դեպքում նախագիծը կուղարկվի նախագահի մոտ՝ ստորագրվելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան