Հոկեյի «Արարատ» ակումբ. Հաղթանակ և պարտություն
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում հյուրընկալվելիս երկու հանդիպում է անցկացրել «Բրեստ-2»-ի հետ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջինում «Արարատը» պարտություն է կրել լրացուցիչ ժամանակում (5:6), երկրորդում համոզիչ հաղթանակ է տարել՝ 5:1:
Քսան խաղից հետո «Արարատը» 36 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է (ակումբների մեծամասնությունը 1-2 խաղ ավելի է անցկացրել):
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» տանը կանցկացնի «Խիմիկ-2»-ի հետ նոյեմբերի 18-ին և 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հոկեյի «Արարատ» ակումբը բարձրացավ վեցերորդ հորիզոնական
- Հոկեյի «Արարատ» ակումբ. Հաղթանակ եւ պարտություն
- Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել
- Հոկեյի «Արարատ» ակումբ. Հաղթանակ և պարտություն «Գոմել 2»-ի հետ
- Հոկեյի «Արարատը» նորից խաղի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան