Եվսեև. ԼՂ հարցում որևէ ճնշում չի լինի
«Նեզավիսմայա գազետա»-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը անդրադառնալով այն փաստին, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱԼԳ 5-րդ գագաթաժողովին և այն հանգամանքին, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի տեքստը, կարծիք է հայտնել, որ այս անգամ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը ոչինչ չի խոչընդոտի։
«Հիմա խոսքը Երևանի ընտրության մասին չէ։ Նա արդեն իր ընտրությունը կատարել է ԵԱՏՄ-ի օգտին։ Հիմա խոսքը վերաբերում է Հայաստանի, և միգուցե, Վրաստանի օրինակի վրա ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև որոշակի կամուրջ ստեղծելուն»,-նշել է Եվսեևը։
Վերջինս նաև ավելորդ է համարում այն խոսակցությունները, թե ԼՂ հարցում որևէ տեսակի ճնշում կլինի։
«Ըստ տեղեկությունների՝ գոյություն ունի գաղտնի պայմանավորվածություն Մոսկվայի և բաքվի միջև, որպեսզի Ռուսաստանում նախագահական քարոզարշավի ժամանակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չսրվի։
Սակայն դրանից հետո այս պայմանավորվածությունը չի գործի։ Բաքվին անհրաժեշտ է մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես է որևէ մեկին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ և ինչ-որ բան պահանջելու, այլ թե ինչպես իրականացնի հրադադարի համաձայնագրում առկա պարտականությունները, որը ստորագրվել էր 90-ականներին»,-նշել է Եվսեևը։
Ըստ նրա՝ անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Բաքվի կողմից գրաված հողատարածքները աննշան կարևորություն ունեն, իսկ Բաքուն դա համարում է հաջողված քայլ։
«Ադրբեջանական կողմը պետք է հաշվի առնի, որ 2016թ ապրիլից հետո Հայաստանում ստիպված են ուսումնասիրել հարձակման տարբերական այն դեպքում, եթե Ադրբեջանը որոշի կրկնել սցենարը: Բաքուն պետք է մտածի, թե ինչու է բանակցային սեղանից բացակայում Ստեփանակերտը։ Պետք է մտածել, թե արդյոք նոր պատերազմը նոր կորուստների չի հանգեցնի։ Այս տեսանկյունը հաշվի առնելով, Ադրբեջանը, միգուցե ավելի հավասարակշռված դառնա։ Հիմա հակամարտությունը սառեցված է և պետք է այն կրկին սառեցնել»,-հավելել է վերջինս։
Ըստ Եվսեևի՝ Ադրբեջանը պետք է նաև հաշվի առնի այն փաստը, որ ԼՂ հարցում Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցել, քանի որ այդ հարցում երկուսն էլ նույն դիրքորոշումն ունեն և Բաքուն շփոթվում է՝ ենթադրելով, որ կարող է խաղալ Մոսկվայի և Վաշինգտոնի առճակատման պայմաններում։
«Բաքուն պետք է ԼՂ հակամարտության հարցում քաղաքականությունը կարգավորի, ոչ թե ՌԴ-ի վրա ճնշում գործադրի»,-հավելել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, սակայն հայտնի չէ՝ դրույթները կիրագործվե՞ն. քննարկում
- Յոհանես Հանը վերահաստատել է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա.Նաիրա Զոհրաբյան
- Դեկտեմբերի 1-ին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն
- Իսկանդարյան. Կարծում եմ, նոյեմբերին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել ԼՂ խնդրի հետ. Աշոտ Մանուչարյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան
- ՀՀ-ն ու ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ նոյեմբերին կստորագրեն նոր համաձայնագիրը. փոխարտգործնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան