Գյուղնախարարը համոզված է, որ տարեցտարի կզարգանա գյուղատնտեսությունը
Գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից տրամադրվող հատկացումների ծավալը աճել է 58 տոկոսով, 6,9 մլրդ-ից հասնելով 10,9-ի։ Այս մասին խորհրդարանում ՀՀ 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
«Շարունակվելու է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնումը փոքր և միջին ձեռնարկություններին բարձրակարգ և մատչելի ծառայություն մատուցելու նպատակով, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար 2 տոկոսով վարկեր են տրամադրվելու, ԱԻՆ կողմից հակակարկտային, հրթիռային համակարգի ներդնումն է լինելու, որը թույլ կտա համակարգված կերպով պայքարել կարկտահարության դեմ: Փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների զարգացման նպատակով տրամադրվելու են 3-10 միլիոն դրամի հասնող վարկեր՝ 5 տոկոսով»,- ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանը համոզված է, որ վերոնշյալ ծրագրերի շնորհիվ տարեցտարի կզարգանա գյուղատնտեսությունը. «Կունենանք ավելի արդյունավետ և եկամտաբեր գյուղացիական տնտեսություններ և պարենային անվտանգության ապահովման բարձր ցուցանիշ»,-եզրափակեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը. Ուրիխանյան
- Մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան