ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին
«Գիտելիքահենք և կրթական ավելի օպտիմալ համակարգ ունենալու համար պետք է կարողանանք հիմքում դնել ծրագրային բյուջետավորումը»,- խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը երկար ճանապարհ անցնելուց հետո առաջիկա 1-2 տարիների ընթացքում փորձ է անելու բյուջեի տրամաբանությունը դնել ծրագրային հենքի վրա:
«Երբ ես նշանակվեցի կրթության և գիտության նախարար, իմ հիմնական խնդիրն էր հասկանալ, թե ինչպես ենք մենք եղած միջոցները փոխանցելու ավելի օգտակար գործողության տիրույթ և փորձել կրթության բյուջեն դիտարկել իբրև ծրագրային բյուջե։ Պետք է արձանագրենք, որ կրթության և գիտության ոլորտն այն է, որն ուղիղ նպաստում է ՀՀ ուվերենության և անկախության ամրապնդմանը, քանի որ ամբողջությամբ բաց հարթակ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին՝ սկսած պատասխանատվություն կրող իշխանության ներկայացուցիչներից, մինչև ընդդիմություն: Կրթական համակարգի նկատմամբ հատկապես վերջին տարիներին հնչած քննադատությունները, առաջարկները մտահոգ մարդկանց խոսքեր են եղել»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց, որ 2018 թվակնը դիտարկում են որպես լուրջ հիմք՝ ապագա ծրագրերի համար:
«Առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը, որը ենթադրում է արմատական փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում: Այս հարցում ունենք նաև միջազգային գործընկերների աջակցությունը, ինչը հնարավորություն կտա առաջիկա տարիներին լուրջ բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթության ոլորտում: Պառլամենը նաև այն վայրն է, որտեղ պետք է խոսել այն մասին, թե հանդուրժելո՞ւ ենք, որ մոտ 87 հազար ուսանող ունեցող Հայաստանում գործի 67 բուհ: Եթե մենք չենք հանդուրժելու, ուրեմն պետք է կարողանանք միասին ձևավորել գործունակ մեխանիզմ»,- շեշտեց նախարարը
Հարակից հրապարակումներ`
- 2012 թվականի համեմատ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է շուրջ 70 տոկոսով. Արամյան
- «Եղբայրս՝ Վազգենն ասում էր՝ փոքր երկրներն իրենց խնդիրները լուծելու համար պետք է համամարդկային խնդիր լուծեն». Արամ Սարգսյան
- 2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել շուրջ 300 դոլարով. Վարդան Արամյան
- Գյուղնախարարը համոզված է, որ տարեցտարի կզարգանա գյուղատնտեսությունը
- Քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը. Ուրիխանյան
- Մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
- 2018 թվականի բյուջեն կայունացման բյուջե է. Էդուարդ Շարմազանով
- 2018-ի բյուջեն ուղղված է Հայաստանի քաղաքացու կյանքը լավացնելուն. Արտեմ Ասատրյան
- 2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունենք. Լևոն Մկրտչյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան