Նիդերլանդների Սենատի նախագահ. Ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի և ՆԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Բարձրաստիճան հյուրը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Տիկին Անկի Բրուկերս-Քնոլը նշել է. «Առաջին անգամ եմ լինում թանգարանում և խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի և ահավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Շնորհիվ եզակի դիրքի՝ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև
- Հայ-նիդերլանդական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին