ՊԵԿ նախագահ. Պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանում
«2017թ. պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանում»,- ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ մուտքերի ապահովման արդյունավետության հարցում էական նշանակություն ունեն հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ՀԲ պատվիրակության անդամների հետ հանդիպմանը քննարկվել է ՀԲ հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի իրականացման ընթացքը՝ կողմերը երկուստեք արձանագրել են արդյունքները, որոնցով Միգարա դե Սիլվան բարձր է գնահատել Հայաստանի հարկային ծառայության գործունեությունը և ծրագրի արդյունքում վարչարարության ոլորտում արձանագրված դրական քայլերը:
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ պատվիրակությանը համագործակցության համար՝ նշելով, որ համատեղ կյանքի կոչված ծրագրերը հաջողությամբ են գործում: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ունենալով կառուցողական գործընկերության կայացած փորձ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան