Սկակով. Երբ Բաքվի վրա համակարգված ճնշում գործադրվի, Բաքուն կգնա փոխզիջումների և զիջումների
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում լուրջ ճնշում է գործադրվում Բաքվի վրա, որպեսզի առաջընթաց գրանցվի։ Այս մասին հայտարարել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը «Ռիա Նովոստ»-ի լրատվական գործակալության հետ զրույցում:
«Ես չեմ կարծում, որ դա հիմա կլինի։ Հարցն այն է, որ նման ճնշումները տեղի են ունենում Ռուսատանի կողմից։ Սակայն որպեսզի այն հաջողված լինի, ցանկալի կլիներ, որ այն նաև լիներ ԵՄ-ի կողմից, որը ներկայացված է Մինսկի խմբում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։
Երբ Բաքվի վրա համակարգված ճնշում գործադրվի, ես կարծում եմ, որ Բաքուն կգնա փոխզիջումների և զիջումների։ Չնայած փոխզիջումների և զիջումների պետք է գնան երկու կողմերն էլ, սակայն Բաքվի կողմից պետք է լինեն լուրջ զիջումներ»,-նշել է վերջինս։
Գործակալության հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևն էլ իր հերթին նշել է, որ շատ հաճախ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո։
«Սա ևս մեկ անգամ հիմք է տալիս խոսելու, որ այդ թեման կարող է բացահայտվել։ Սակայն թե որ ձևով, որ կարգավորման մեխանիզմին են հակված կողմերը և արդյո՞ք քննարկել են նրանք կարգավորման մեխանիզմների սկզբունքները կամ հակամարտող կողմերի միջև փոխհարաբերությունները, դա մենք չգիտենք։ Դրա համար որևէ ենթադրություն անելը դժվար է։
Միանշանակ և Երևանում, և Բաքվում այդ հանդիպումից որևէ արդյունք են ակնկալում։ Դրանք արդարացված ակնկալիքներ են, սակայն միտ չէ որ դրանք ակնկալիքների հարթությունից դեպի որոշակի իրական քաղաքականության հարթություն են անցնում»,-նշել է վերջինս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան