Փոխվարչապետ. Պետական պարտքը կառավարելի է
«Մեր պետական պարտքը կառավարելի է, իսկ դա երևում է նրանից, որ արդեն 2018-ին ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կայունանում է և մի տոկոսով իջնում»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք շարունակելու մեր զարգացման ծրագրերը, շարունակելու ենք, ուղղակի անելու ենք չափավորված կերպով՝ համակցելով ընդհանուր կայունության հետ։ Դա նշանակում է, որ մենք մեր ներքին ծրագրերն ավելացրել ենք, որպեսզի հենց ներքին ներդրումների վրա ուղղորդենք և ստեղծենք այդ հնարավորություններ, որոնք ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլև մեր քաղաքացիների համար կենսապայմաններ: Օրինակ՝ գյուղացիական համայնքներում կենսունակության ճանապարհներ ենք կառուցում, ինչը բացի տնտեսական հնարավորություններից՝ նաև կենցաղի բարելավում է նշանակում»,- ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ բյուջեն, որպես քաղաքական փաստաթուղթ, շատ հստակ արտացոլում է ինչու և ինչի համար են տրված առաջնահերությունները։
«Կան հերթականություններ, եթե մենք սկսենք ուղղակի ծախսերի ավելացումը, ապա երբեք չենք կարողանալու այն տեմպին գալ, որի հետևանքով մենք կարողանալու ենք մոտ ապագայում ավելի մեծացնել այդ ծախսերը»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ կոչ անելով քվեարկել 2018-ի բյուջեի օգտին։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին
- 2012 թվականի համեմատ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է շուրջ 70 տոկոսով. Արամյան
- «Եղբայրս՝ Վազգենն ասում էր՝ փոքր երկրներն իրենց խնդիրները լուծելու համար պետք է համամարդկային խնդիր լուծեն». Արամ Սարգսյան
- 2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել շուրջ 300 դոլարով. Վարդան Արամյան
- Գյուղնախարարը համոզված է, որ տարեցտարի կզարգանա գյուղատնտեսությունը
- Քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը. Ուրիխանյան
- Մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
- 2018 թվականի բյուջեն կայունացման բյուջե է. Էդուարդ Շարմազանով
- 2018-ի բյուջեն ուղղված է Հայաստանի քաղաքացու կյանքը լավացնելուն. Արտեմ Ասատրյան
- 2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունենք. Լևոն Մկրտչյան
- Ծրագրերում պետական պարտքի՝ 60 տոկոսի շեմից անցում չի նախատեսվում. Ատոմ Ջանջուղազյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան