«Հին ճանապարհով հանգիստ գնում-գալիս էինք, էդ ինչ բերիք գլխներիս». պատգամավորը՝ «Հյուսիս-Հարավ»-ի մասին
Այսօր խորհրդարանը քննարկում է ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝ «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի կապի և ՏՏ փոխնախարար Գարիկ Գրիգորյանը հայտնեց, որ առաջարկվում է երկու վարկային ծրագրերով վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարացնել 2019 թվականի սեպտեմբերի 14-ը՝ ապահովելով վարկային միջոցների հասանելիությունը շինարարական աշխատանքների ավարտի ու իրականացման համար։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստաջյանը խնդրեց քաղաքացիների համար ավելի հսականալի ներկայացնել, թե որքա՞ն է կազմում վարկի ընդհանուր գումարը, որքա՞նն է այս պահին օգտագործված։
«Համաձայնագրի շրջանակներում տրամադրվում է 500 մլն դոլարի վարկ, այժմ կա 170 մլն դոլարի չիրացված գումար, որի համար նախարարությունը պատրաստում է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի նախագիծը և կհանձնի կառավարության քննարկմանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ փոխնախարարի պատասխաններն իրենց չի բավարարում. «Անհասկանալի բառակապակցություններ եք օգտագործում, ո՞վ է պատասխանատու այդ ճանապարհի վրա կատարված չարաշահումների համար՝ անուն, ազգանուն, պաշտոն: Ի՞նչ է նշանակում 5-7 տարով հարավային հատվածը թողել եք խայտառակ վիճակում, գյուղացի մարդ է, 2 մետր հող ունի, ոչինչ չեն թողում անել՝ ոչ օտարել, ոչ ինչ-որ բան, այն հույսով, որ դուք երբևէ կավարտեք այդ ճանապահը: Կոնկրետ ժամկետ ասեք հասկանանք», - ասաց պատգամավորը:
Գարիկ Գրիգորյանը, նշեց, որ չարաշահումներ չեն կատարվել և խոսք էլ չի կարող գնալ դրանց մասին, իսկ հողերի օտարման գործընթացը պարզապես երկարաձգվել է:
«30 կմ ճանապարհը 150 մլն դոլարով են կառուցել, դա նորմատիվի մեջ է, թե՞ ոչ: Ե՞րբ է ավարտվելու, ժամկետ ասեք», - ասաց Բագրատյանը:
Գրիգորյանն էլ նշեց, որ ծրագրի շրջանակում իրականացված շինարարական աշխատանքների ծավալը համապատասխանում է նախահաշվին, 2-րդ և 3-րդ ծրագրերի ավարտն էլ նախատեսվում է 2019 թվականի երրորդ եռամսյակում:
Այնուհետև պատգամավորն իր ելույթում նշեց, որ փոխնախարարի ներկայացրած թիվը հակասում է նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրածին. «Նա ասում էր ծրագրերը հնարավոր է ավարտին հասցնել 2020 թվականին։ Ամեն օր այդ ճանապարհին փոփոխություններ են կատարվում, թույլատրելի արագության չափն է փոխվում, որովհետև անընդհատ ինչ-որ նոր աշխատանքներ են սկսում կատարել: Գիտեք ոնց որ հատուկ ուզում եք մեզ անհարմարություն պատճառեք: Ավելի լավ էր են հին ճանապարհով հանգիստ գնում-գալիս էինք, էդ ինչ բերիք գլխներիս, հարկ լցրիք հարկատուների գլխին: Ասում եք չարաշահում չկա, բայց խոսքը քրեական չարաշահման մասին չէ, դուք չարաշահում եք մեր համբերությունը», - նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- 2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ. Վ. Մարտիրոսյան
- Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները խնդիրներ են գրանցել. նախարար
- Վ. Ղուկասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավի կառուցման հետևանքով առաջացած հողաթմբերը տրամադրել համայնքներին
- Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները
- Ինչո՞ւ է բարձրացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ի գինը. պարզաբանում է նախարարը
- ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան