Քվեարկել սեփական համոզմունքների ու խղճի համաձայն. Բաբլոյան
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագիծը: Նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 85 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք վերապահումներով կողմ են քվեարկելու նախագծին՝ հետագայում հանդես գալով գումարն ընդհանրապես հանելու կամ առնվազն թողնելու նախաձեռնությամբ:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որը վերաբերում էր բուժաշխատողների դեմ բռնությունը քրեականացնելուն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխոություններին։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին չքաղաքականացնել նախագիծը, այլ քվեարկել սեփական համոզմունքների ու խղճի համաձայն:
Օրինագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 23։
«Հյուսիս-Հարավ»-ի նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունեց առաջին ընթերցմամբ։ Դեմ քվերակեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։
Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց նաև նախորդ օրերին քվեարկած մի շարք օրինագծեր։
Հարակից հրապարակումներ`
- «Հին ճանապարհով հանգիստ գնում-գալիս էինք, էդ ինչ բերիք գլխներիս». պատգամավորը՝ «Հյուսիս-Հարավ»-ի մասին
- Ցավալի է, որ բժշկի գործունեությունը պատշարի հետ կարող են համեմատել. Բաբլոյան
- «Ի՞նչ ասել բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին ասում է՝ ադրենալին չունեմ, ապտեկայից առեք». Զոհրաբյան
- «Գաջագործի, պատշարի նկատմամբ նման օրենք չե՞նք ուզում ընդունել». Բագրատյանը՝ Հովհաննիսյանին
- Քննարկվում է պարտադիր զինծառայությունից խուսափածների հայրենիք վերադառնալու նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին