Արոնյանը տոնեց հերթական հաղթանակը
ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի վերջին՝ 4-րդ փուլի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առավելության է հասել մրցակցի՝ ռուսաստանցի Էրնեստո Ինարկիևի նկատմամբ։
Երեկ Պալմա դե Մալյորկայում տեղի ունեցավ 1-ին տուրը, որի շրջանակներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Յակովենկոյի հետ։ Հաղթանակներ տարան միայն Վաշիե-Լագրավը, Գիրին և Ինարկիևը։ Հիշեցնենք, որ խաղացվելու է 9 տուր։ Գրան Պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։