ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց առաջարկներն ու դիտարկումները կօգնեն այս հարցում առավել արդյունավետ և ճիշտ լուծման տարբերակներ գտնել: Ներկաները մասնավորապես քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր:
Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում, պարտադիր մակնշման պահանջ սահմանել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ սննդամթերքի համար, շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը` որպես ռազմավարական ուղղություն:
Քննարկումների արդյունքում` նշված հարցերի կարգավորման շուրջ աշխատանքներ տանելու նպատակով որոշվել է ստեղծել հանձնաժողով, որում կընգրկվեն ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական հատվածից:
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
- Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
- ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար
- Պիպոյան. Սպառողների շահերի պաշտպանության սկզբունքը մղված է երկրորդ պլան
- Դավիթ Պիպոյան. Հայաստանը լուրջ խնդիրներ ունի պարենային իրավունքի ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան