
Գրքահավաք` Բաղանիսի դպրոցի գրադարանի համար
Նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, «Միրզոյան» գրադարանում կբացվի «Գրքի երևանյան առաջին փառատոնի» մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը կներկայացվի նոյեմբերի 24-26-ը անցկացվող «Գրքի երևանյան փառատոնի» ծրագիրը:
Ներկա կլինեն նաև անվանի հյուրեր՝ գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Բաղանիսի դպրոցի գրադարանի համար:
«Գրքահավաքի մուտքը՝ գրքով»,- հայտնում են նախարարությունից։