«Ի՞նչ ասել բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին ասում է՝ ադրենալին չունեմ, ապտեկայից առեք». Զոհրաբյան
«Առաջարկվող իրավադրույթը խոցելի է իրավական որոշակիության տեսանկյունից և հավանականությունը շատ մեծ է, որ ընդունվելու դեպքում կամ ընդհանրապես չի կիրառվի, կամ չարաշահումների տեղիք կտա»,- այսօր խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար առաջարկվող փոփոխություններին անդրադառնալով՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես այդպես էլ չլսեցի կոնկրետ արարքի դրսևորում, որը կարող է դիտարկվել որպես խոչընդոտել: Մենք սովորություն ունենք տարբեր իրավական նորմեր ու ակտեր ներմուծելիս հղում անել այլ երկրների օրենսդրությանը, ես փորձեցի ուսումնասիրել հետխորհրդային որոշ երկրների օրենսդրությունը և նման իրավադրույթ չկա ոչ Վրաստանի, ոչ Ուկրաինայի, ոչ ՌԴ օրենսգրքում: Ի զարմանս ինձ՝ այս դրույթը նախատեսված չէ ՀՀ քրեական ապագա օրենսգրքի նախագծում, բա եթե այս դրույթն այդքան բարձր էր, ինչ՞ն է պատճառը, որ բացակայում է ապագա քրեական օրենսգրքից», -ասաց պատգամավորը:
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում ասաց. «Պարզ է, որ այս դահլիճում չկա մեկը, ով կողմ լինի բռնության, անկախ նրանից դա կիրառվում է բժշկի, տաքսիստի, լրագրողի, թե երկրաբանի նկատմամբ։ Որպես նախկին լրագրող՝ օգտվելու եմ իմ պատգամավոր լինելու իրավունքից և առաջարկելու եմ քրեական օենսգրքում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար սահմանել խստացված իրավական կարգավորում։ Ոչ ոք կողմ չէ բռնությանը, բայց ի՞նչ ասել այն բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին ասում է՝ ես ադրենալին չունեմ, գնացեք ապտեկայից առեք: Եկեք տարբերակենք, ես կոչ չեմ անում բռնության, բայց քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակելը, գտնում եմ՝ ճիշտ չէ»։
Զոհրաբյանի խոսքով՝ մասնագիտությունների գծով տարբերակումն իրենց համար հասկանալի չէ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին