Կատալոնիայի նախկին ղեկավարին Իսպանիային արտահանձնելու հարցով լսումները մեկնարկել են
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը ժամանել է Բելգիայի արդարադատության նախարարություն, որտեղ մեկնարկել են իրեն Իսպանիային արտահանձնելու հարցով առաջին լսումները: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա և Կատալոնիայի կառավարության չորս նախկին անդամները ցուցմունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առաջին լսումները ժամեր կձգվեն: Պուչդեմոնի փաստաբանները մտադիր են դատական գործընթացը քաղաքականացված հռչակել:
Ավելի վաղ, լսումներին ընդառաջ՝ Բրյուսելի դատախազությունը Իսպանիայի Ազգային դատական խորհրդին հարցում է արել՝ Պիրենեյան թագավորությունում բանտային պայմանների վերաբերյալ: Բելգիական մայրաքաղաքի դատախազությունը հարցում է արել՝ մի շարք այլ տվյալներ նույնպես պարզելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան