«ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկները Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական են»
«Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարելիք այցելությանն ու գրել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող միջազգային բանակցային գործընթացում զգալի ակտիվացում է նկատվում։
Պարբերականը փորձել է հասկանել, թե բանակցային սեղանին ինչպիսի առաջարկներ կան։
«Չնայած հրապարակային հայտարարությունների ժամանակ պաշտոնյաները խոսում են կարգավորման մասին, սակայն ոչ պաշտոնական մակարդակում դիվանագետները ընդունում են, որ խաղաղ կարգավորում հասնելու համար դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ»,-գրել է «Կոմերսանտ»-ը։
«Վեց քայլ» խորագրի ներքո պարբերականը գրում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ առաջարկները դա փաստացի Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական է։
«Մադրիդյան սկզբունքների մասին ոչ մի տեղ չի հրապարակվել, սակայն դրա բովանդակությունը բացահայտել են մի շարք ԶԼՄ-ներ։ Սկզբունքների հիմքում են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշումը, որոնց վրա էլ հիմնված են 6 տարրեր՝ ԼՂ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, փախստականների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում»,-նշված է հոդվածում։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել» խորագրի ներքո «Կոմերսանտ»-ը գրում է. «Կողմերը նախկինի պես վիճում են, օրինակ՝ արդյո՞ք կարգավիճակի մասին հանրաքվեն պետք է տեղի ունենա միայն Ղարաբաղում, թե՞ ամբողջ Ադրբեջանով մեկ։ Եվ մեկ բարդ հարց՝ ո՞րը պետք է լինի առաջնային՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, թե՞ տարածքների վերադարձի որոշում։
«Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան, անվտանգության հարցերով փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ Ղարաբաղը ինչպես քրդական և Միջին Արևելքի հակամարտությունները, սկզբունքորեն չկարգավորվող հակամարտություն է։
«Մադրիդյան սկզբունքները ենթադրում են, որ պետք է որոշել, ինչպես պետք է լինի Ղարաբաղի հարցը։ Իսկ մինչ այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է դրա անկախությունը չճանաչել, որևէ որոշում անհնար է։ Հայաստանն իր հերթին այն չի ճանաչի Ադրբեջանի կազմում»,-նշել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան