Շիրինօղլուն Թուրքիայի փոխվարչապետի հետ քննարկել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարա այցի վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հիշեցնելով, որ Անկարայում Շիրինօղլուն հանդիպել էր Թուրքիայի հիմնադրամների հարցերով փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականների հետ: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Շիրնօղլուն հայտնել է, որ Անկարա էր այցելել շնորհավորելու Հաքան Չավուշօղլուին նոր պաշտոնին նշանակվելու առիթով: Վերջինի հետ հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է հայ համայնքի հիմնադրամների, ինչպես նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Շիրինօղլուն խնդրել է պատրիարքի ընտրությունների վերաբերյալ որոշման մասին հնարավորինս շուտ տեղեկացնել:
Չավուշօղուին տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանը հետաքրքրվել է հիմնադրամների ընտրություններով, սակայն նրա միջամտությունը տեղին չի լինի, այնուամենայնիվ, փոխվարչապետը հայտնել է, որ հանդիպման ժամանակ արված դիտարկումները կներկայացվեն նրա ուշադրությանը:
Ինչ վերաբերում է պատրիարքական ընտրություններին, ապա Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ հարցով զբաղվում է Ներքին գործերի նախարարությունը, որն էլ շուտով հարցի վերաբերյալ տեղեկություն կտրամադրի:
Շիրինօղլուն տեղեկացրել է, որ փոխվարչապետի հետ հանդիպումից հետո զրուցել է նախագահի խորհրդականների հետ: Զրույցի ընթացքում, ըստ Շիրինօղլուի, համայնքային հարցեր չեն քննարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան