Քլունին սերիալ կնկարահանի «Հնարք-22» վեպի հիման վրա
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին կդառնա ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Հնարք-22» վեպի (1961 թ.) մոտիվներով սերիալի ռեժիսորն ու դերասանը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քլունին հայտնել է Variety հանդեսի հետ զրույցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդաչուների կյանքի մասին պատմության նկարահանումները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայություն են անցնում Իտալիայում, մեկնարկելու են 2018 թվականի սկզբին:
Վեպը պատմում է Իտալիայի Պյանոզա կղզում բազավորված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների գնդի օդաչուների ճակատագրի մասին: Գլխավոր հերոսը՝ կապիտան Յոսարյանը, իր անձնակազմի զոհվելուց հետո ցանկանում է լքել մարտական գործողությունների թատերաբեմը և դրա համար փորձում է խելագար ձևանալ: Սակայն կառավարության որոշման համաձայն, որը կոչվում է «Հնարք-22», մարդը, ով խոսում Է իր խելացնորության մասին, չի կարող ճանաչվել այդպիսին, քանի որ նման հայտարարություն կարող է անել միայն առողջ դատողություն ունեցող մարդը: