ԱՀԿ տնօրեն. 2016-ի ընթացքում աշխարհում տուբերկուլյոզով հիվանդացել է ավելի քան 10 մլն մարդ
2016-ի ընթացքում աշխարհում տուբերկուլյոզով հիվանդացել է ավելի քան 10 մլն մարդ։ Հիվանդությունների նոր դեպքերի մեծ մասը բաժին է հասել Ասիայի և Աֆրիկայի երկրներին, «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադանոմ Գաբրեյսուսը։
«2016 թվականին տուբերկուլյոզով հիվանդացել է 10.4 միլիոն մարդ։ Չնայած 2000 թվականից հիվանդացության և մահացության մակարդակի անկմանը, և հաջողվել է 53 միլիոն կյանք փրկել, տուբերկուլյոզի վտանգը նախկինի նման շատ մեծ է»,- ասել է նա։
Թեդրոս Ադանոմ Գաբրեյսուսը նշել է, որ հիվանդության դեպքերի շուրջ 45 տոկոսը բաժին է հասնում Ասիայի երկրներին։ Նոր դեպքերի մեկ քառորդը արձանագրվում է Աֆրիկայում։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում
- Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների և մահացության ցուցանիշը նվազում է
- Տուբերկուլոզի դեմ պայքարի շրջանակներում հետազոտություններ են իրականացվում
- Ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության փորձարարական ծրագիր
- 15 մլն դոլար՝ Հայաստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համար
- Հայաստանը կմասնակցի Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների համաժողովին