ԱՄՆ. «Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կսահմանափակի իր տեխնոլոգիաների հասանելիությունը Թուրքիայի համար, եթե վերջինս Ռուսաստանից գնի «S-400» ՀՕՊ համակարգեր:
Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի՝ Գրանտը շեշտել է, որ «S-400»-ների գնումը լրջորեն կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ ռազմական համագործակցության վրա՝ հիշեցնելով, որ դաշինքի ռազմավարության մեջ չի մտնում այդ համակարգերով (S-400) համագործակցությունը:
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը ավելացրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև 2018-ին նախատեսված ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի մասնագետները մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է «S-400» համակարգերը միաժամանակ օգտագործել «F-35» կործանիչների հետ, ինչը թույլ կտա ռուսական համակարգերի միջոցով ամերիկյան կործանիչների մասին տեղեկություններ կորզել:
Մասնագետները նշել են, որ «F-35» կործանիչների թույլ կողմերի մասին տեղեկությունների՝ ռուսական կողմի ձեռքն ընկնելու հավանականությունը խիստ վտանգավոր է ամերիկյան կործանիչների հետագա ճակատագրի տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին