Բրայզա. ԼՂ-ն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բացարձակ համագործակցության օրինակ դարձավ
Լեռնային Ղարաբաղը և ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բացարձակ համագործակցության օրինակ դարձավ։ Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Մենք լրիվ հակառակ տեսակետն ունենք Վրաստանի հակամարտության հարցում, սակայն միևնույն ժամանակ մենք բացարձակապես համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի և ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է վերջինս։
Մեթյու Բրայզանա նաև խոսել է ՌԴ-ի դեմ Ամերիկյան պատժամիջոցների մասին ու նշել, որ եթե խնդիր է դրված փոխել Ռուսաստանում քաղաքական համակարգը, ապա դա չի աշխատում։
«Ես կարծում եմ, որ շատերը ենթադրում են, որ Ուկրաինայից հետո, Ռուսաստանը իրեն ավելի ագրեսիվ կդրսևորի Բալթյան պետությունների հանդեպ, եթե նա այժմ ստիպված չլինի դրա համար վճարել։ Եվ այս տեսանկյունից պատժամիջոցները կարող են իրենց դերը խաղալ, սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է Բրայզան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան