«Արտաբյուջետային ֆոնդ կոչեցյալն, իմ կարծիքով, կրիմինալ ինստիտուտ է». Բոստանջյան
Խորհրդարանում քննարկվում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկու օրենքներում էլ նույն փոփոխությունն է առաջարկվում, որոնք վերաբերում են հարկային և մաքսային մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներին:
«Խնդիրը կայանում է նրանում, որ այս երկու օրենքով սահմանված են ֆոնդի ծախսման միջոցները, որտեղ տնտեսված միջոցների ծախսման ուղղությունները նախատեսված չեն: Առաջարկվում է լրացում կատարել՝ նախատեսելով, որ համակարգի նյութական խրախուսման և տնտեսված միջոցները կարող են ուղղվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,-ասաց նա:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին, թե խնայողությունների ի՞նչ ծավալի մասին կարող է խոսք գնալ, Միրումյանը պատասխանեց. «Խնայողությունների ծավալը կազմել է ընդհանուր ֆոնդի շուրջ 20-30 տոկոսը, որը կազմել է շուրջ 1,5 մլրդ դրամ»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ իր ելույթում նշեց. «Արտաբյուջետային ֆոնդ կոչեցյալն, իմ կարծիքով, կրիմինալ ինստիտուտ է, և ընդհանրապես իրենց հարգող երկրները նման բաներ չեն ունենում»։
Նա խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան ապակողմնորոշիչ գործողություն. «Եկեք չչարանանք, պարզապես մի անգամ մեզ ուժեղ ներկայացնենք և ազատվենք այդ արտաբյուջետային ֆոնդերից»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան