
Սերգեյ Մինասյանը Ռումինիայում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որտեղ ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։