Ցավալի է, որ բժշկի գործունեությունը պատշարի հետ կարող են համեմատել. Բաբլոյան
«Ցավալի է և շատ տխուր, որ ունեմ գործընկերեր, որոնք բժշկի գործունեությունը կարող են համեմատել պատշարի հետ, այն պարագայում, երբ բժշկի մոտ գնալիս նրանք միշտ էլ հոգեբանական ծանր վիճակում են լինում և հասկանալի է, որ կարող են շատ անգամ չափից դուրս գալ, բայց չի նշանակում, որ բուժաշխատողին կարելի է ծեծի ենթարկել միայն այն պատճառով, որ այս կամ այն բժշկական հաստատությունը, որը բժշկին պետք է ուղարկեր կանչի, այդ պահին մեքենան զբաղված է եղել ուրիշ հիվանդի կանչով», - ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին նշեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։
Բաբլոյանը հիշեցրեց Գյումրիում բուժաշխատողի հանդեպ գրանցված ծեծի դեպքը, քանի որ կանչը երևի թե հինգ րոպե ուշացել էր. «Արդյո՞ք բժիշկն էր մեղավոր, եթե նույնիսկ բժիշկն ունի իր մեղավորությունը, այստեղ օրենքը հստակ դրան կարգավարում է տալիս։ Բուժաշխատողը աշխատում է ծանր պայմաններում ու իրավիճակում: Երբ մարդիկ իր մոտ արդեն նյարդայնացած են գալիս, այդ պահին կարճ ժամանակահատվածում նա պետք է որոշում ընդունի, այնպիսի բուժում իրականացնել, որ մարդու կյանքը փրկի: Երբ այդ պահին բռնանում են, խանգարում են, միանշանակ նրան թույլ չեն տալիս զբաղվել իր գործով: Ինչպե՞ս կարող ենք նրան պատշարի ու տիզերագնացի հետ համեմատել: Զարմանում եմ, որ նման մոտեցում ունենք մեր երկրում»։
Խորհրդարանի ղեկավարը գործընկերներին խնդրեց ճիշտ գնահատել այս կամ այն մասնագետի անելիքն ու կարգավիճակը։
Օրինագծով առաջարկվում է, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ ասել բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին ասում է՝ ադրենալին չունեմ, ապտեկայից առեք». Զոհրաբյան
- «Գաջագործի, պատշարի նկատմամբ նման օրենք չե՞նք ուզում ընդունել». Բագրատյանը՝ Հովհաննիսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին