Կոնվերս Բանկը վերանայել է ապառիկ վարկավորման պայմանները
«Կոնվերս Բանկը բարելավել է ապառիկ վարկավորման պայմանները և հաճախորդներին է առաջարկում մինչև 36 ամիս ժամկետով, մինչև 2 մլն դրամի ապառիկ վարկավորում՝ սկսած 9 տոկոս տարեկան տոկոսադրույքից: Զուգահեռաբար, Բանկն իր Shopping card քարտապաններին է առաջարկում 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 24 ամիս մարման ժամկետով ապառիկ վարկավորում»,- տեղեկացնում են Բանկից:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 15 րոպեում:
«Ավելին՝ վարկավորումը հնարավորինս մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու նպատակով Բանկն ընդլայնել է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` որպես գործակալ ներառելով Հայփոստ ՓԲԸ բաժանմունքների լայն ցանցը, և ապառիկ վարկավորում է իրականացնում նաև Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերում»,- հայտնում են Բանկից: