«Դիլիջան» ազգային պարկում տնկել են մոտ 5600 ծառատեսակներ
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ:
Բն մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը/ԲՀԿ/, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը /ՀՀԿ/, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի, «Դիլիջան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԿԱ Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները:
Ծառատունկի մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 փշատերև և այլ ծառատեսակների տնկիներ:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում այսօր ծառապատվել է ևս մոտ 3.5 հեկտար տարածք և տնկվել 3700 տարբեր տեսակների, այդ թվում նաև ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ:
Ծառատունկի ավարտից հետո նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավորներին և ծառատունկի մասնակիցներին ծանոթացրել է ազգային պարկի գրասենյակում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնից ուղիղ կապով հետևում են ազգային պարկի «Դիլիջան» և «Հաղարծին» տեղամասերում վերջերս տեղադրված տեսախցիկներին, որոնք ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակին են ծառայում:
Տեղեկացվել է, որ «Շամախյան» տեղամասում նույնպես նախատեսված է տեղադրել տեսախցիկներ, և այդ գործընթացն հետաձգվում է այնտեղ արձանագրված պահակակետի այրման դեպքի հետ կապված քննչական գործողությունների պատճառով, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի այդ տեղամասում տեղադրել տեսախցիկներ:
Ա. Մինասյանը հայտնել է, որ ազգային պարկում նախատեսված է տեղադրել նաև ձայնային սենսորներ, որոնք կարձագանքեն բենզասղոցների և մեքենաների ձայներին: Տեսախցիկների և սենսորների աշխատանքներին հետևելու հնարավորություն կունենան նաև տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նաև յուրաքանչյուր ցանկացող: Այդ միջոցառումներն ուղղված են ապօրինի ծառահատումների դեմ և նախատեսված է այն կիրառել նաև բնության հատուկ պահպանվող մյուս բոլոր տարածքներում:
Հարակից հրապարակումներ`
- ««Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի»
- «Դիլիջան» ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհի օջախը մարվել է
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը
- «Դիլիջան» ազգային պարկում» սպասվում են խստացումներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան