Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը
Նոյեմբերի 17-ին անվանակոչության արարողություն է եղել Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում։ Ուսումնական հաստատությունն այսուհետ կրելու է անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արթուր Վանոյանի ծնողները, ընտանիքի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Արթուր Վանոյանի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչներ՝ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները