Ռազմական խորհրդի նիստ՝ Արցախի ՊԲ-ում
Այսօր Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ, հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվել են ՊԲ-ի մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներներին և կատարելագործման ուղիներին:
Ռազմական խորհրդի նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:
ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:
Վերջում, ամփոփելով ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին