Մոսկովյան բեմում կմիավորվեն հայկական դուդուկն ու ջազը
«Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների տանը «Հայկական հոգու ձայնը» խորագրով համերգային ծրագրում կմիավորվեն հայկական դուդուկն ու ջազը: Մշակությի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համատեղ ելույթով հանդես կգան դուդուկի անվանի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, հայտնի այլ երաժիշտներ:
«Ներկայացնելու ենք Կոմիտաս, Սայաթ Նովա, ժողովրդական ստեղծագործություններ: Ռուսաստանի հանդիսատեսի հետ մեր շփումն , իհարկե, առաջինը չէ: Ռուսները յուրահատուկ վերաբերմունք ունեն դուդուկի հանդեպ։ Մեր համերգներն այստեղ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում. հանդիսատեսը շունչը պահած լսում է դուդուկի երաժշտությունը: Համոզվածեմ, որ նույն մթնոլորտը կտիրի նաև Մոսկվայի համերգին»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը:
Գևորգ Դաբաղյանի խոսքով, դուդուկի ընկալումն իտալացիների կողմից բոլորովին այլ «պատմություն» է, խիստ ինքնատիպ: Հայկական գործիքի հանդեպ Ռուսաստանում և Իտալիայում հանդիսատեսի մոտեցումն ու ընկալումները տարբեր են, բայց բոլոր «թելերն», ի վերջո, գնում և միավորվում են տիեզերական մեկ ընդհանուր սիրո մեջ: Սեր, որը ծնվում է հայկական ծիրանափողից:
Հարակից հրապարակումներ`
- «Արևը քարի մեջ». Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը
- Մշնախ. Վաղը Ռուսաստանում կմեկնարկի «Հայաստանի մշակութային օրեր» աննախադեպ խոշորածավալ միջոցառումը