Պուտինի ավտոշարասյան ճանապարհին ռումբի տեղակայման մասին ահազանգերը կեղծ են եղել. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսային ահաբեկիչները ուրբաթ օրը ահազանգել են Սանկտ-Պետերբուգում նախագահի ավտոշարասյան ճանապարհին տեղադրված 50 ռումբի մասին։
Նա նշել է, որ ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, ահազանգը չի հաստատվել։
«Բնականաբար, անվտանգության ուժերն այդ պահին արեցին այն ամենը, ինչ իրենցից պահանջվում էր նման իրավիճակում»,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ ահազանգը չի ազդել Պուտինի օրակարգի վրա:
Նրա խոսքով՝ ահազանգերը արվել են արտասահմանից: