Սաուդյան Արաբիայում տղամարդուն ձերբակալել են կնոջ հետ խոսելու համար
Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ճաշի ժամին զրուցել է կնոջ հետ։ Daily Mail-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ «հանցագործությունը» տեղի է ունեցել Մեքքա քաղաքի փոքրիկ ռեստորաններից մեկում: Այն տեսանկարահանվել է։ Տեսանյութում, որտեղ ֆիքսվել է նրանց խոսակցությունը, հրապարակվել է համացանցում։
Մեկնաբանություններից շատերում մարդիկ կարծում են, որ նմանատիպ «հանցագործությունն» անընդունելի է, մյուսների կարծիքով էլ դրանում ոչ մի վատ բան չկա։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կարճ ժամանակում պարզել են տղամարդու ինքնությունն ու ձերբակալել են նրան՝ մեղադրանք ներկայացնելու համար։
Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է առանց խնամակալի թույլտվության որևէ շփում ունենալ օտար տղամարդու հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայի կանանց թույլ կտան նստել մեքենայի ղեկին
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թույլ են տվել կանանց գնալ մարզադաշտ
- Սաուդյան Արաբիայում կիսաշրջազգեստով զբոսնած մոդելը ձերբակալվել է
- Սաուդյան Արաբիայի կնոջ կյանքը՝ մուլտֆիլմում
- Սաուդիան Արաբիայում կպատժեն կանանց, ովքեր կստուգեն ամուսինների բջջային հեռախոսները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան