Ֆրիդման. Հպարտ եմ Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու համար
Ամերիկացի քաղաքական գործիչ և Գլենդելի Քաղաքային Խորհրդի անդամ Լաուրա Ֆրիդմանը անցած ամիս այցելել է Հայաստան և Արցախ ու «Los Angeles Times» պարբերականում կիսվել է իր տպավորություններով:
Նա նշել է, որ Արցախ կատարած իր այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանին սև ցուցակում։
«Հպարտ եմ Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու համար՝ այն համարում որպես պատիվ»,- գրել է վերջինս:
Հայաստանյան այցի շրջանակներում Ֆրիդմանը այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և ծաղիկ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակի մոտ:
Ֆրիդմանի համար Հայաստանյան այցում երկու կարևոր և տպավորիչ հանգամանք կար՝ առաջինը Արցախ կատարած այցն էր, իսկ երկրորդը՝ Արարատ լեռը:
«Հայաստանում եղած ժամանակ հասկացա հայ ժողովրդի և նրանց նախնիների հայրենիքի միջև խորը կապը։ Նրանց մշակույթը հազարավոր տարիների պատմություն ունի և այդ պատմությունը արտացոլված է յուրաքանչյուր հին եկեղեցու և յուրաքանչյուր քաղաքի «հյուսվածքներում»։ Չնայած նրան, որ արտաքին սպառնալիքները որքան էլ փորձեր անեն ջնջել կամ ժխտել այդ պատմությունը, միևնույնն է, նրանք երբեք չեն կարողանա ջնջել այդ ժառանգությունը, քանի որ այն ներթափանցում է ամեն ինչի մեջ»,-գրել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան