Տավուշի մարզի 40 բուժքույրեր վերապատրաստվում են
Նոյեմբերի 13-ից Տավուշի մարզպետարանում անց են կացվում 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ մարզի 40 բուժքույրերի համար:
Մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ դասընթացներն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, և մասնակցում են հիմնականում պոլիկլինիկաների, դպոցական ու ընտանեկան քույրեր: Դասընթացավարն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժքույրական գործի ամբիոնի դոցենտ, մանկաբույժ Վալենտինա Մանթաշևան:
Բժշկուհու տեղեկացմամբ ներկայացվող թեմաներում ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է սկրինգների վրա, քանի որ որպես կարևորագույն կանխարգելիչ ախտորոշման տեսակ շատ կարևոր է առողջ երեխաների մոտ թաքնված հիվանդությունների հայտնաբերումը վաղ շրջանում: Վալենտինա Մանթաշևան պարզաբանումներ է տալիս նաև բուժքույրերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Վերապատրաստումից հետո բոլոր մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր: